Apple-ը չի պատրաստվում այս տարի խախտել ավանդույթը և շեղվել իր բջջային սարքերը նորացնելու՝ արդեն սովորույթ դարձած գրաֆիկից: iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, ինչպես և նրանց հաջորդողները, կներկայացվեն սեպտեմբերին: Այսօր ԶԼՄ-ները ներկայացրել են սմարթֆոնների վաճառքի հստակ օրը:
Էվան Բլասը, որը բազմիցս հրապարակել է Apple-ի նոր սարքերի մասին տեղեկատվություն, կիսվել է iPhone 7-ի վաճառքի սկսման ամսաթվի մասին տվյալներով: Նրա տեղեկատվությամբ` նոր սմարթֆոնները Apple-ը մտադիր է թողարկել սեպտեմբերի 16-ին: