Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՏԻՄ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Նա նշել է, որ Հայաստանը Լիտվայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի և մեծ նշանակություն է տալիս համագործակցության ընդլայնմանը:

Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր և օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաև կարևորել է երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:

Ա. Գևորգյանն անդրադարձել է նաև տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ հիմքում տարածքների համաչափ զարգացումն է, և դրանց իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է նաև Եվրամիության ու անդամ երկրների աջակցությունը:

Դեսպանը վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը` երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար: Նա ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարևորելով նաև միջտարածաշրջանային փոխգործակցությունը:

Անդրադառնալով Եվրամիությունում Լիտվայի նախագահությանը` դեսպանը նշել է, որ նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը, և Լիտվան այդ գործընկերության զարգացման ջատագովներից է:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերին, մասնավորապես «Թվինինգ» ծրագրի ընթացքին: Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաև Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում իրականացված և իրականացվելիք միջոցառումների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում