Ներկայում ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ փողոցում անծանոթներից համբույրներ ստանալու համար ջանքեր պետք չեն, պարզապես պետք է չմոռանալ վերցնել սմարթֆոնը:
Երիտասարդը փողոցում աղջիկներին հարցուփորձ է արել նրանց կյանքում համբույրների պատմության մասին, այնուհետև նրանց ներկայացրած տվյալների հիման վրա բազմապատկումներ արել, որից հետո առաջարկել պոտենցիալ համբույրի համար զանգահարել իր մաթեմատիկական հաշվարկների արդյունքում ստացված 10 նիշանոց համարով: Արդյունքում աղջիկները զանգահարել են նրան և ստիպված եղել համբուրել:
Հնարքի հիմքում ընկած է սեփական հեռախոսահամարը սմարթֆոնի հաշվիչի մեջ նախապես մուտքագրելը:
YouTube-ի օգտատերը հնարքն իրականացրել է՝ հուլիսի 6-ին նշվելիք Համբույրի միջազգային օրվա առթիվ ցանկացողների համար օրինակ ծառայելու համար:









































