Թերթում տպագրված հոդվածը օգնել է բարելավել 2014թ.-ի Օլիմպիական խաղերի հավակնորդուհու՝ Էմիլի Սքոթի կյանքը: Նա USA Today թերթում հրապարակել է իր «հոգու ճիչը»՝ սեփական աղքատության մասին, և հավաքել ավելի քան 30 հազար դոլար:
Բանն այն է, որ զգալիորեն կրճատել են Էմիլիի թոշակը՝ մոտ 2000 դոլարից հասցնելով 600-ի: Սքոթն աշխատում է բժշկական սարքավորումներ արտադրող գործարանում, սակայն նույնիսկ այդ դեպքում նրա ծախսերը գերազանցում են եկամտին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Մինչև հոդվածի հրապարակվելը՝ նա նաև հայտարարություն էր տեղադրել հատուկ կայքում, որտեղից ևս կարելի է գումարներ հավաքել այս կամ այն կարիքի համար: Առաջին 2 ամսվա ընթացքում մարզուհին հավաքել է 190 դոլար, իսկ հոդվածից հետո՝ 33.400 դոլար:








































