Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով:
«Կապտանռնագույններ»-ն արդեն վստահ են, որ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան առաջիկա օրերին կլքի ակումբը: «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան այլևս հույս չունի, որ Տիագոն կմնա ակումբում: Նրան հավանական փոխարինողների ցուցակում առաջինը Գյունդողանն է, ում խաղը հիանալի տպավորություն է գործել իսպանացիների վրա:
Հիշեցնենք, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:






































