Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրն այսօր կերդմնակալի որպես պետության ժամանակավոր ղեկավար: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի բանակի և դատական կորպուսի աղբյուրները:
Արդեն փաստացի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի պատվարը հանդիսացող «Մուսուլման եղբայրներ» կրոնա-քաղաքական կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ «ռազմական հեղաշրջումը» վերադարձնում է Եգիպտոսը բռնատիրության դարաշրջան:









































