Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի ԱԳՆ են հրավիրել երկրում ամերիկյան դեսպանատան բարձրաստիճան աշխատակցի՝ կապված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների գաղտնալսման հետ, որոնք ենթադրաբար կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Ինչպես նշվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, իրավիճակի կապակցությամբ Թուրքիան բացատրություն է պահանջելու ամերիկյան դիվանագետ Ջես Բեյլիից: Թուրքիայում ԱՄՆ դեսպանի բացակայության պայմաններում Բեյլը գլխավոր դիվանագիտական ներկայացուցիչն է:
Ինչպես հաղորդել է Guardian թերթը, հղում անելով ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի տրամադրած փաստաթղթին, Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է 38 օտարերկրյա դեսպանատներ և դիվանագիտական առաքելություններ:









































