Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանության շենքի զավթումը և աջակցում Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած միջոցառումներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ ստորաբաժանման շենքի զավթումը։ Այն հենգեցրեց Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան, անընդունելի ենք գնահատում այդ քրեական դրսևորումները, որոնք հանրապետության քաղաքացիների համար անվտանգության և կյանքի անմիջական սպառնալիք են կրում»,- ասել է դիվանագետը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքերով՝ Մոսկվան աջակցում է հայկական իշխանությունների կողմից ձեռնարկած միջոցառումներին։ «Ակնկալում ենք, որ նրանք թույլ կտան մոտ ժամանակներս ապաարգելափակել իրավիճակը, ազատել պատանդներին, անցկացնել բազմակողմանի հետաքննություն և պատժել մեղավորներին»,- ասել է նա։