Ամերիկացի հայտնի դերասանը մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել է իր կյանքում տեղի ունեցած ուրախալի լուրի մասին՝ ինքը երկրորդ անգամ պապիկ է դարձել: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
56-ամյա դերասանը հայտնել է, որ իր որդին՝ Քոլին Հենքսը, և հարսը՝ Սամանտա Բրայանթը, աղջիկ են ունեցել: Երջանիկ ծնողները երեխային անվանել են Շառլոտա: Սա նրանց երկրորդ երեխան է: 2011թ. փետրվարի 1-ին լույս աշխարհ էր եկել Թոմ Հենքսի առաջին թոռնուհին՝ Օլիվիան:
«Ես խաղացել եմ շատ դերեր, սակայն ինձ համար ամենակարևոր դերը կմնա հոր, ամուսնու ու պապիկի դերը»,- ասել է դերասանը:












































