ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Եվրամիության ղեկավարության հետ միասին ստորագրել է համատեղ հռչակագիր` Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով: Այնտեղ ասված է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, հայտնում է tvrain.ru-ն:
Փաստաթղթում ընդգծված է, որ դաշինքի անդամ երկրները առճակատվել են մեծ քանակի անվտանգության մարտակոչերի, որոնց մեջ է հայտնվել Ռուսաստանի գործողությունները, հատկապես Ուկրաինայում, որը խարխլել է Եվրոպայում ընդունված օրենքները: Դաշինքը նաև նշում է անկայունությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
«ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ինչ-որ երկրի համար: Այդ առումով մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բովանդակալից երկխոսության, որպեսզի պարզ քննարկենք մեր դիրքերը և, առաջին հերթին, նվազագույնի հասցնենք ռազմական միջադեպերի ռիսկերը, օգտագործելով փոխադարձ թափանցիկ միջոցներ»,- ասված է տեքստում:
Հռչակագրի տեքստում նաև ասված է այն մասին, որ դաշինքը կտրամադրի ավելի շատ աջակցություն Վրաստանին և Ուկրաինային, ինչպես նաև կշարունակի օգնել Մոլդովային:










































