ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ աջակցությունը, հայտնել է TASS-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովի հայտարարագրի տեքստին:
«Մենք հավատում ենք միասնական, ազատ և խաղաղ Եվրոպային: ՆԱՏՕ-ն մեծ աջակցություն ցույց կտա Ուկրաինային և Վրաստանին, և կշարունակի օգնել Մոլդովայի Հանրապետությանը: Մենք կշարունակենք խորացնել փոխգործակցությունը մեր գործընկերների հետ Սևծովյան և Բալթյան տարածաշրջաններում, ինչպես նաև Բալկանյան թերակղզու արևմուտքում: Մենք նաև կշարունակենք կարևոր գործողություններ իրականացնել Կոսովոյում»,- ասված է հռչակագրում:









































