Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի երրորդ օրը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Վիրավորներից 5-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Զբոսաշրջիկների մեջ կան իտալացիներ, ֆրանսիացիներ և այլն:
Տոնակատարությունները մեկնարկել են հուլիսի 6-ին: Միջոցառումներին, որոնց մեջ հատկապես առանձանում է ցլավազքը, մասնակցում են միլիոնավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից:
2015 թվականին իսպանական տարբեր քաղաքներում վազքի ժամանակ 12 մարդ է զոհվել: 2000 թվականից ի վեր զոհերի թիվը կազմում է 74:









































