Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանը հայտարարել է, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո:
«Վստահ եմ, որ «Մունդիալ-2018»-ն ինձ համար վերջին մրցաշարը կլինի հավաքականում: Անկախ նրանից, կհաղթահարենք արդյոք որակավորման փուլը, թե` ոչ: Իսկ առայժմ կկենտրոնանամ նոր խնդրի վրա և կանեմ հնարավորը, որպեսզի Ուելսի հավաքականը հաջող ելույթ ունենա: Մենք դա կարող ենք»,- The Telegraph-ը մեջբերում է Քոուլմանի խոսքերը:
Հավելենք, որ աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարում Ուելսի հավաքականը մրցակցելու է Ավստրիայի, Սերբիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Մոլդավիայի ընտրանիների հետ:









































