Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի «Եվրո-2016»-ի եզրափակչի Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղից:
«Հավաքականի կազմում տարած հաղթանակը մեծ նշանակություն ունի: Միշտ երազել եմ այդ մասին: Նվաճել եմ անհատական և թիմային բոլոր տիտղոսներն ակումբային ֆուտբոլում: Այժմ հնարավորություն ունեմ տիտղոս նվաճել Պորտուգալիայի ընտրանու կազմում:
Հավատում եմ, որ կարող ենք հաղթել Ֆրանսիայի հավաքականին: Հավատում են բոլոր թիմակիցներս և ամբողջ երկիրս: Դրական եմ տրամադրված: Կարծում եմ` Պորտուգալիայի հավաքականն առաջին անգամ տիտղոս կնվաճի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































