Georgia Online-ի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ավարտից հետո Վրաստանի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ ու գործընկեր երկրները Վրաստանը դիտարկում են որպես ամենակարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել նրան:
«Դաշինքի անդամ երկրները պատրաստ են Վրաստանին աջակցել բացարձակապես բոլոր ուղղություններով, որպեսզի Վրաստանը լինի ավելի պաշտպանված, շարունակվի կարևոր գործընկերությունը տարածաշրջանում և հնարավորինս արագ նախապատրաստվի ՆԱՏՕ-ի լիարժեք անդամակցությանը: Դա առավելագույն ցանկությունն է դաշինքի կողմից` աջակցելու Վրաստանին և նրա անվտանգությանն ու զարգացմանը»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:









































