Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է զարգացնել հրթիռային ծրագիրը, որը երկրի պաշտպանական դոկտրինների հիքմերից մեկն է, չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որ այն չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին:
Իրանի զինված ուժերը մարտի 8-9-ին զորավարժությունների ավարտական փուլում փորձարկել են սեփական արտադրության բալիստիկ հրթիռ:
Մերկելը հինգշաբթի հայտարարել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը չի համապատասխանել ՄԱԿ-ի բանաձևին, որի համաձայն` երկիրը պետք է զերծ մնա այնպիսի հրթիռներ մշակելուց, որոնք ունակ են կրել միջուկային զենք:
Դրա հետ կապված` Ղասեմին հայտարարել է. «Իրանը վերստին հայտարարում է, որ ողջ ուժով շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը` հենված պաշտպանական դոկտրինի ու ազգային անվտանգության հաշվարկների վրա: Նման հայտարարությունները որևէ կերպ չեն ազդում հրթիռային ծրագիր ունենալու երկրի իրավունքի վրա: Երկրի հրթիռային ծրագիրն ուղղված է բացառապես պաշտպանական թիրախներին և որևէ կերպ չի նախագծվել միջուկային մարտագլխիկ կրելու համար»:







































