Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանը առաջիկա օրերին կտեղափոխվի Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն` հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով: Ներկայումս նրա վիճակը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի տեղեկացմամբ, գնահատվում է բավարար։
Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին, ապա հոսպիտալի պետի հավաստմամբ, նրա առողջական վիճակը լավ է, սակայն դեռ շարունակում է մնալ հոսպիտալում:









































