Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաիի կարծիքով՝ ապագայում համակարգիչները տեղ չունեն, հայտնում է newsyou.info-ն:
«Նայելով ապագային՝ ես տեսնում եմ, որ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հաջորդ կարևոր փուլը կլինի համակարգիչ հասկացողության վերացումը որպես սարք»,- հայտարարել է Պիչաին «Google-ի հիմնադիրների նամակում»:
Նրա նամակում նշված է, որ ապագայում համակարգիչը կվերածվի մարդու ինտելեկտուալ օգնականի առօրյա կյանքում: Ինտերակտիվ էկրանների փոխարեն Պիչաին տեսնում է արհեստական ինտելեկտի առաջացումը, որը կապահովի ավելի ու ավելի անձև համակարգիչների աշխատանքը:








































