ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է հրապարակումները, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ վերջինիս հրաժարականի զանգվածային պահանջների ֆոնին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Պսակին:
«Հաղորդագրություններն այն մասին, որ մենք կոչ ենք անում արտահերթ ընտրություններ անցկացնել, ճիշտ չեն»,- ասել է Պսակին, որի խոսքերով՝ «ժողովրդավարությունը ժամանակ է պահանջում»:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում եզրակացություններ չեն, թե որոնք են Եգիպտոսի իշխանությունների կողմից ձեռնարկվելիք ճիշտ քայլերը:
«ԱՄՆ-ը հակված է ժողովրդավարական գործընթացների Եգիպտոսում, չի աջակցում ոչ մի կուսակցության կամ խմբի… Մենք դիրքորոշում չենք ընտրում, ընտրությունը կատարելը մեր գործը չէ»,- ասել է նա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մշտական կապի մեջ է և՛ նախագահ Մուհամմադ Մուրսիի, և՛ ընդդիմության հետ:
Պսակին խուսափել է հայտարարություններից՝ հաջակցություն Մուրսիի՝ հստակեցնելով, որ Եգիպտոսի հանդեպ քաղաքականություն վարելիս «խոսքը երբեք չի եղել հստակ մեկ մարդու մասին»:








































