Բրիտանական Spice Girls խումբը վերամիավորվել է որպես եռյակ՝ հայտնում է The Mirror-ը: Այս մասին Մել Բին, Ջերի Հոլիուելը և Էմմա Բանտոնը հայտնել են հուլիսի 8-ին՝ խմբի դեբյուտային Wannabe սինգլի թողարկման 20-ամյակին: Երգչուհիների հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Հոլովակը տարածվել է Spice Girls GEM էջում:
Երգչուհիները երկրպագուներին շնորհակալություն են հայտնել աջակցության համար և խոստացել են երեկույթ անցկացնել, որին հրավիրվել են բոլոր երկրպագուները: Թե դա հատկապես ինչ կլինի՝ պաշտոնապես չի հաղորդվում, բայց որոշ տվյալներով՝ խոսքը Լոնդոնի Հայդ-պարկում 2017թ. հուլիսին կայանալիք համերգի մասին է:









































