Նոր Օռլեանի դատարանը FBI-ի՝ 1993-2001թթ. տնօրեն Լուիս Ֆրիին հանձնարարել է հետաքննել BP նավթային ընկերության հետ կապված ենթադրյալ մեքենայությունները՝ կապված Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի հետ: Այս մասին հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները:
BP-ն համաձայնել է ավելի քան 40 մլն դոլար տուգանք վճարել՝ որպես փոխհատուցում 2010թ.-ին Deepwater Horizon նավթային հարթակում տեղի ունեցած վթարի համար, որը խլել է 11 մարդու կյանք և առաջացրել բնապահպանական աղետ:
Հետաքննությունը նախաձեռնած British Petrolium-ը ենթադրում է, որ փոխհատուցման ծրագրի վրա աշխատող իրավաբաններից մեկը հայտարարողներին ուղղորդել է Նոր Օռլեանի իրավաբանական ընկերություններից մեկը՝ ապագա փոխհատուցումից տոկոսներ ստանալու դիմաց:







































