Արգենտինայի նախագահ Մաուրիսյո Մակրին, ով ժամանակին զբաղեցրել է արգենտինական «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը, վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսսին կվեարդառնա ազգային հավաքական:
«Ես զրուցել եմ նրա հետ և կասկած չունեմ նրանում, որ Մեսսին կվերադառնա հավաքական: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», – ասել է Մակրին:
Հիշեցնենք, որ «Կոպա Ամերիկա»-ի եզրափակչում պարտություն կրելուց հետո Մեսսին հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:






































