Կիպրոսի բանկի տնօրենների ժամանակավոր խորհուրդը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել ծախսերի կրճատման դեմ պայքարում աշխատակիցների՝ կամավոր աշխատանքից ազատվելու ծրագիրը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ հունիսի կեսերին տնօրենների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆոկլիս Միխաելիդիսը հայտարարել էր, որ բանկը մինչև այս տարվա վերջ պատրաստվում է կրճատել աշխատակիցներին՝ մոտ 2.5 հազար մարդու:
Երեքշաբթի օրը ընդունած որոշումը ենթադրում է կամավոր ազատված յուրաքանչյուր աշխատակցի վճարել 150 հազար եվրոյի չափով փոխհատուցում: Այս գումարը հավաքվում է 2 տարվա ամսական աշխատավարձից՝ գումարած 5 ամսվա աշխատավարձը: Բանկը մինչև 2014թ.-ը կշարունակի վճարել իր նախկին աշխատակիցների բժշկական ապահովագրությունը:
Կամավոր աշխատանքից ազատվելու ծրագրից աշխատակիցները կարող են օգտվել հուլիսի 8-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:








































