Google-ին պատկանող Youtube ծառայությունը մտադիր է բարելավել օգտատերերի ստեղծած կոնտենտի որակը: Դրա համար ընկերությունը ստեղծել է Youtube Pro կոչվող ուսուցանող տեսահոլովակների մի ամբողջ շարք, որտեղ բացատրում է, թե ինչպես ճիշտ վարել սեփական ալիքը: Այս մասին հաղորդում է The Next Web-ը:
Ուսուցանող տեսահոլովակներում Youtube-ի մասնագետները պատմում են՝ ինչպես «համագործակցել» լսարանի հետ, ինչպես գրավել գովազդատուներին, ինչպիսի սխալներից պետք է խուսափել և այլն: Այդ տեսագրությունների ստեղծման գործում Google-ը ներգրավել է շատ հայտնի վիդեոբլոգերների:
Youtube-ը ծրագրում է վերոնշյալ թեմայի վերաբերյալ իրականացնել նաև մի քանի միջոցառումներ, որոնք տեղի կունենան Նյու Յորքում, Լոնդոնում և Լոս Անջելեսում:








































