Ֆրանսիայում բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Դելֆին Բատոն հեռացվել է աշխատանքից: Նման որոշում է այսօր կայացրել հանրապետության նախագահ Ֆրասուա Օլանդը: Նոր բնապահպանության նախարար է նշանակվել սոցիալիստ պատգամավոր Ֆիլիպ Մարտենը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Բատոյի՝ աշխատանիքց հեռացվելու պատճառն այն է, որ նա իրեն թույլ է տվել ռադիոեթերում հրապարակայնորեն կասկածի տակ դնել կառավարության մշակած 2014 թ. բյուջեի օրինագիծը:
«Դա վատ բյուջե է: Բանն այն է, որ օրինագիծն առաջարկում է կիրառել կոշտ տնտեսական միջոցառումներ, որի պատճառով պետք է 7 տոկոսով նվազի բնապահպանության նալխարարության բյուջետային ֆինանսավորումը»,- RTL ռադիոկայանի եթերում ասել է Բարտոն:









































