Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի իշխանությունները կալանավորել են պակիստանցու, ով մեղադրվում է Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար:
Այդ մասին հայտնել է գերմանական հետախուզությունը: 31-ամյա Սեյիդ Մուսթաֆա Հ-ն երեքշաբթի կալանավորվել է Գերմանիայի հյուսիսում, Բրեմենում: Տղամարդը շփումներ է պահպանել իրանական հետախուզության հետ և զբաղվել է Գերմանա-իսրայելական հասարակության նախկին ղեկավար Ռայնհոլդ Ռոբբեին ու նրա շրջապատին լրտեսելով:
Գերմանիայի իրավապահ մարմինները հաստատել են, որ Մուսթֆա Հ-ն ավելի վաղ իրանական կողմին փոխանցել է ինչ-ինչ արժեքավոր տեղեկություններ:









































