ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող Էլմվուդ քաղաքի կյանքն իսկական դժոխքի է վերածվել, երբ քաղաքի փողոցներում տեղադրել են տեսախցիկներ, որոնք արձանագրում են ճանապարհատրանպորտային երթևեկության սխալները:
Ամեն օր քաղաքի ճանապարհներով 18 000 ավտոմեքենա է անցնում, քանի որ այն գտնվում է մեծ քաղաքներ տանող փողոցների խաչմերուկում: Քաղաքի իշխանությունները որոշել են ճանապարհատրանսպորտային երթևեկությունը վերահսկելու համար տեսախցիկներ տեղադրել:
Իրենց աշխատանքի առաջին ամսում տեսախցիկները գրանցել են 6600 դոլարի տուգանք, ինչը երեք անգամ գերազանցում է քաղաքի բնակչության թվաքանակը: Իսկ քանի որ շատ վարորդներ չգիտեին, որ իրենց հետևում են, վարել են, ինչպես ցանկացել են: Իրենց խախտումների մասին վարորդներն իմացել փոստի միջոցով, երբ նրանց նամակ և 105 դոլարի տուգանք են ուղարկել: Ակտիվիստ վարորդները Facebook-ում խումբ են ստեղծել՝ քաղաքին բոյկոտ հայտարարելու և այնտեղ հանգստանալու համար կանգ չառնելու կոչով՝ տեղի ինֆրակառույցին զրկելով իրենց ֆինանսական աջակցությունից: Դրանից հետո քաղխորհրդի 4 անդամներ հրաժարական են տվել:
Դատարանը վճռել է դեռևս դադարեցնել տեսախցիկների «գործունեությունը»: Սակայն այդ դեպքում քաղաքը կսնանկանա, քանի որ չի կարողանա վճարել գումարները, իսկ եթե տեսախցիկները մնալու որոշում ընդունվի, քաղաքը մոռացության կմատնվի:











































