Ռուսական «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտարարել է, որ չեղյալ է հայտարարվել 2015 թվականի նոյեմբերից սկսած Ռուսաստանից Թուրքիա չարտերային առաջին չվերթը:
Նա հավելել է, որ այն կարող է կայանալ հուլիսի 8-ին: Չարտերային առաջին չվերթը պետք է տեղի ունենար հուլիսի 7-ին, Մոսկովայի ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից պետք է մեկներ դեպի Անթալիա:
Տուրօպերատորները սպասում են «Ռոսավիացիայի» թույլտվությանը, որպեսզի Ռուսաստանից Թուրքիա չարտերային առաջին չվերթը նույն ուղղությամբ կայանա հուլիսի 8-ին, ժամը 06:10-ին:









































