Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հուլիսի 7-ին շարունակվում էր Գևորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Գևորգ Սաֆարյանի մուտքը դատարան ուղեկցվեց ծափահարություններով և «Գևորգ-Գևորգ» վանկարկումներով:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև վկա ոստիկան Լևոն Մզրոխյանը: Վկան փաստաբանի խնդրանքով մանրամասնեց միջադեպը, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հարցրեց՝ ինչո՞ւ որևէ բան չեք հիշում, հիշում եք միայն հարվածելու պահը:
«Որովհետև ապշած էի մնացել, որ համազգեստով ոստիկանին նման վերաբերմունք են դրսևորում»: Վկայի այս հայտարարությունը լսելով՝ դահլիճը փռթկաց:
Դատարանը սանկցիա կիրառեց դահլիճում ներկա երկու տղամարդու նկատմամբ և ընդմիջում հայտարարեց, որպեսզի կարգադրիչները կարողանան նրանց դատարանի դահլիճից դուրս հանել: Դահլիճում ներկաները սկսեցին բողոքել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































