Սաստիկ շոգը, որը հաստատվել է Ճապոնիայում հինգշաբթի, հանգեցրել է ջերմային հարվածներով 490 մարդու հոսպիտալացման, նրանցից 3-ը մահացել են։ Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը։
Յամանասի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է 38.8 աստիճանի, Տոկիոյում՝ 37.7 աստիճանի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ը շտապօգնության մեքենայով հիվանդանոցներ են տեղափոխվել 2847 անձինք՝ եռակի ավելի, քան մեկ շաբաթ առաջ։ Նրանցից 6-ը մահացել էին։
Մի քանի օր տևած դադարից հետո շոգը կրկին հարվածել է Ճապոնիային և ըստ կանխատեսումների՝ կշարունակվի ավելի քան 30 աստիճան ջերմաստիճանով։











































