Հայաստանի կառավարությունը Ստեփանակերտի խաչմերուկներից մեկում տեղադրելու նպատակով ԼՂՀ-ին նվիրաբերեց լուսակիրներ։
Կառավարության նիստում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ լուսակիրները հատկացվում են Ստեփանակերտի քաղաքապետարանի խնդրանքով Կամոյի և Սարոյանի փողոցների խաչմերուկում տեղադրելու համար։
Լուսակիրների արժեքը կազմում է 8 մլն 177 հազար դրամ:









































