Երկու դեռահաս աղջիկներ՝ քույրեր Բասրա Նուրն ու Շեզա Նուրը (համապատասխանաբար 15 և 16 տարեկան) և նրանց մայրը՝ Նոշերան, գնդակահարվել են Պակիստանում տեսանյութի համար, որում աղջիկներն ավանդական հագուստներով ու թաշկինակներով պարում են անձրևի տակ: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Աղջիկների 22-ամյա խորթ եղբայրը ձերբակալվել է սպանության կազմակերպման կասկածանքով: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ կերպ նա ցանկացել է պաշտպանել ընտանիքի պատիվը:
Աղջիկները պարել են իրենց տան մոտ: Տեսանյութում երևում է, որ նրանց մոտով վազվզում են երկու փոքրիկ երեխաներ: Նրանցից մեկը պարի ժամանակ նայում է տեսախցիկին, ժպտում ու աչքով անում:
Մեկ տարի առաջ 4 կանայք մահապաժի էին ենթարկվել Պակիստանի հյուսիսարևմտյան գյուղերից մեկում հարսանիքի ժամանակ տղամարդկանց հետ երգելու ու պարելու համար:








































