Պորտուգալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիոն խոսել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Ուելսի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Մենք արժանի կերպով դուրս եկանք եզրափակիչ: Պորտուգալիայի հավաքականը խաղաց հաղթող թիմի ֆուտբոլ և ապացուցեց բոլորին, որ պատահականորեն չի հասել մինչ կիսաեզրափակիչ:
Շնորհակալ ենք մեր մարզիչներին, երկրպագուներին և բոլոր պորտուգալացիներին: Սա պատմական օր է մեր ազգի համար:
Մենք Ֆրանսիա ենք ժամանել հաղթանակով տուն վերադառնալու համար: Ավելի քան վստահ եմ, որ կարող ենք հաղթանակ տոնել նաև եզրափակչում», – ասել է Պատրիսիոն:








































