Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Ով էլ լինի այնտեղ՝ լկտիություն կանի, մեկը՝ շատ, մեկը՝ քիչ»

«Գրված էր, թե 76 միլիոն ծախսվել է իբր գիտության համար, բայց կոմիտեի նախագահի և մնացածի համար դուրսը բաղնիք սարքելու և այլ բաների համար են ծախսվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունը հայտնեց կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս Սիներիկ Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ փորձագետը պետք է անկախ մարմին լիներ, գիտավարչական գործառույթով զբաղվողը՝ մեկ այլ մարմին:

«Եթե մենք կոմիտեին ասում ենք՝ և՛ փորձագիտություն անցկացրու, և՛ փողերը բաժանիր, և՛ հաշվետվություն ներկայացրու, որ անձն էլ լինի այնտեղ՝ լկտիություն կանի, մեկը՝ շատ, մեկը՝ քիչ»,- նկատեց ակադեմիկոսը:

Նա համոզված է, որ գիտավարչական համակարգը չի համապատասխանում շուկայական և նույնիսկ խորհրդային համակարգին: Ամբողջ աշխարհում փորձագետը մեկ մարմին է, վարչատնտեսական գործառույթ կատարողը՝ մեկ այլ մարմին:

«3.4 միլիարդ դրամ ծախսվել է առանց փորձագիտության: ֆինանսներ են բաշխվել գիտության ոլորտում Գիտության, այսպես կոչված, կոմիտեի կողմից: Ենթադրվում է, որ պիտի ստուգեին, թե դա ո՞ւր է գնացել: Ակադեմիան պետք է զբաղվի փորձագիտությամբ, Գիտության կոմիտեն, նախարարությունը զբաղվեն նրանց կողմից հստակեցված տեխնիկական քաղաքականությամբ՝ ոչ թե իրենք որոշեն, թե ում ինչքան գումար տան»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ վիճակը բնական գիտությունների ոլորտում շատ ավելի բարվոք է, քան հասարակական գիտությունների:

«Մեզ մոտ գիտություններ կան՝ իրավաբանություն, հոգեբանություն, հասարակագիտություն, որտեղ հազարավոր գիտությունների թեկնածուների մեջ երեք-չորս իսկական գիտնական չեք գտնի: Մնացածը կողոպտված, կեղծ գիտնականներ են, որոնք գրագողության կամ այլ ձևերով ստացել են դիպլոմներ, դոցենտի աստիճաններ: Այս ամեն ինչը վճարվում է, պատկերացրեք, հազարավոր մարդիկ կան, ովքեր գիտության հետ կապ չունեն, բայց գիտության կողմից ֆինանսավորվում են»,- ընդգծեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանն առաջարկում է մշակել կոնկրետ չափանիշներ, որով պիտի տարբերվեն գիտնականները: «Եթե էս մարդու մոտ կա գրագողություն, ո՞նց եք դուք պետական մրցանակ տալիս: Պետական մրցանակ է տրվում մեկին, որը ոչ մի ինքնուրույն աշխատանք չունի: Դիսերտացիաներ են բերում, որտեղ բացի սեփական ազգանունից՝ ոչինչ իրենցը չէ. ռուսերենից թարգմանել ու ներկայացնում են որպես դիսերտացիա»,- նշեց հոգեբանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը ստացել է Կյուրիի անվան պարգև՝ մաթեմատիկայի բնագավառում դասական տեսություն ստեղծելու համար: Սիներիկ Հայրապետյանի կարծիքով՝ ցանկացած ազգ կհպարտանար դրանով, շատ Նոբելյան մրցանակակիրներ կան, որ նման բան չեն կարողացել անել: Բայց մաթեմատիկոսի թեման չի ֆինանսավորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում