Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին,դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ: Խնդրում եմ հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ որ վիրավորական մեկնաբանություններով ազդել իմ և Սամվել Ղազարյանի հարաբերությունների վրա: Մենք շատ լավ ընկերներ և կոլեգաներ ենք, մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ թե հետագայում ինչ կլինի դա էլ Աստված գիտի»:
Նշենք, որ օրեր առաջ երգչուհին Facebook-ում տեղադրել էր իր և պրոդյուսեր Սամվել Ղազարյանի լուսանկարը և իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրենք ընկերություն են անում: