Իսպանիայի ռազմածովային ուժերում որոշում են ընդունել 2.4 միլիոն եվրոյով վաճառքի հանել «Աստուրիասի արքայազն» ավիակիրը: Վաճառքը պետք է տեղի ունենա սեպտեմբերին, հայտնում է ABC-ն:
«Աստուրիասի արքայազնի» կառուցումը սկսվել է 1979 թվականին, այն ջուր է իջեցվել 1982 թվականի մայիսի 22-ին և մարտական կազմի մեջ է մտցվել 1988 թվականի մայիսի 30-ին: Նավը դուրս է գրվել 2013 թվականի դեկտեմբերին այն բանի համար, որ նրա պահպանման ծախսերը չափազանց թանկ են եղել՝ տարեկան մոտ 100 միլիոն եվրո:
Պայմանագրի համաձայն՝ նավը իրավունք ունեն գնել միայն այն ընկերությունները, որոնք գտնվում են ԵԱՀԿ երկրների կազմում, և այն չի կարելի վաճառել երրորդ անձանց:







































