Եվրահանձնաժողովը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 10 միլիոն եվրո կներդնեն օվկիանոսային ալիքներից էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսը Պորտուգալիայում զարգացնելու համար, ասված է Եվրահանձնաժողովի մամլո ասուլիսում, հայտնում է RIA Novosti-ն:
«ԵՀ-ն և ԵՆԲ-ն այսօր 10 միլիոն եվրոյի ներդրման համաձայնություն են ստորագրել» նոր մաքուր էներգիայի ստացման տեխնոլոգիայի զարգացման համար, ասված է հաղորդագրությունում:
Միջոցները կտրվեն ֆիննական AW-Energy ընկերությանը, որը այդ ոլորտում առաջինն է: Ընկերությունը ունի ալիքների էներգիան էլեկտրականի վերափոխելու տեխնոլոգիա:








































