ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաֆինանսավորում են 5-ամյա ‹‹Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում›› ծրագիրը, որի նպատակն է իրականացնել երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բեռնաթափումը:
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացնում է նշված ծրագրի «Խնամատար ընտանիք» բաղադրիչը՝ նպատակ ունենալով կանխել նոր երեխաների ներհոսքը խնամքի հաստատություններ և միաժամանակ հաստատություններից աստիճանաբար դուրս բերել դրանցում խնամվող երեխաներին՝ տեղավորելով նրանց խնամատար ընտանիքներում (եթե վերադարձը կենսաբանական ընտանիք ռիսկային է):
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է հանդիպում Երևանի քաղաքապետարանում ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ ներկայացնելու խնամատարության մոդելը:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































