ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր՝ հուլիսի 6-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձան ամեն օր ժամը 15.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն կիրականացվի միակողմանի երթևեկություն:








































