Երևանի ծննդատներում հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 502 երեխա՝ 255 տղա, 247 աղջիկ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38218 քաղաքացի:








































