Thursday, 06 06 2024
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ

Եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը թողնվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել. Կիրո Մանոյան

Իսրայելի հասարակական շրջանակներում մեծացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, սակայն այդ երկրի իշխանություններն այդ քայլին գնալ առայժմ չեն ցանկանում:

Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական  հարցերի  գրասենյակի ղեկավար  Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը կրկին հանձնաժողով ուղարկելու հանգամանքին:

«Նրանք այդ քայլին չեն գնում նախ Թուրքիայի մոտ դժգոհություններ չառաջացնելու նկատառումով, բայց միշտ հարցը կպահեն Թուրքիայի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,- նշեց Մանոյանը:

Մանոյանի խոսքով՝ եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը թողնվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել, քանի որ Կնեսետի 5-6 կուսակցություններ կողմ են դրան: Բանախոսի խոսքով՝ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը որպես լծակ են օգտագործում Թուրքիայի դեմ:

«Անցած վեց տարիներին, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները լարված էին, Իսրայելի իշխանությունները նույնպես կողմ չեն եղել բանաձևի քվեարկությանը, բայց դեմ էլ չեն եղել հարցի արծարծմանը: Հայ համայնքին սատարող հրեա մտավորականներն այդ ամենում քաշքշուկ են տեսնում` համարելով, որ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի գլխին մահակ օգտագործելու միջոց են տեսնում: Իսրայելի հայ համայնքին էլ, իհարկե, չի գոհացնում այն հանգամանքը, որ բանաձևը կրկին հետ է ուղարկվել հանձնաժողով, քանի որ նրանք ցանկանում են քվեարկություն տեսնել և հասկանալ Իսրայելի իշխանությունների հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը հանձնաժողով ուղարկելու որոշմանը կողմ են քվեարկել նաև նրանք, ովքեր կողմ են եղել դրա ընդունմանը, Մանոյանն ընդգծեց, որ նրանք, հավանաբար, այդ քայլին գնացել են՝ մտավախություն ունենալով, որ քվեարկության դրվելու դեպքում այն կարող է բացասական եզրակացություն ստանալ:

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվել  է Հայոց ցեղասպանության հարցը «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկել է կրթության և մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ է քվեարկել 24-ը, դեմ քվեարկողներ չեն եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում