Թուրքական Karar.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը S-70 Skorsky մարտական ուղղաթիռները սկսել է կիրառել 1989 թվականից:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 1993-2014 թվականներին S-70 Skorsky տիպի ուղղաթիռների մասնակցությամբ գրանցվել է 19 առանձին վթար, որի հետևանքով զոհվել է 103 մարդ:
2009 թվականից հետո Թուրքիայում գրանցվում է S-70 Skorsky ուղղաթիռների արդեն 8-րդ վթարը, ինչի հետևանքով զոհվել է 44 զինծառայող:
Բացի դրանից՝ վիրավորվել է 32 մարդ: 1993 թվականից ցայժմ գրանցվել է ընդհանրապես ուղղաթիռների 33 վթար, որի հետևանքով զոհվել է 151 զինվորական ու ոստիկան, վիրավորվել է 39 զինվորական ու ոստիկան:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ երեկ Գիրեսունում կործանվել է S-70 Skorsky տիպի ուղղաթիռ: Զոհվել է 7 մարդ:










































