Healthyliving.com.ua կայքի փոխանցմամբ՝ մասնագետները պարզել են, որ բարձր մակարդակի «վատ խոլեստերինով» մարդիկ իսկապես ապրում են ոչ կարճ այն մարդկանցից, որոնց արյան մեջ կա նման խոլեստերինի ցածր քանակություն:
Փորձագետները վերլուծել են նախորդ հետազոտությունները, որոնց մասնակցել է 60-ից բարձր տարիքի ավելի քան 68.000 մարդ: Գիտնականները ստուգել են այն հիպոթեզը, որի համաձայն՝ «վատ խոլեստերինի» բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ շատ ավելի բարձր է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը:
Հետազոտողների կատարած աշխատանքի արդյունքները վկայել են, որ կա՛մ բացակայում է «վատ խոլեստերինի» բարձր մակարդակի ու սրտանոթային հիվանդություններից մահվան միջև կապը, կա՛մ ընդհանրապես հակառակ կախվածություն: Իսկ դա նշանակում է «վատ խոլեստերինի» բարձր կենտրոնացումը հաճախ միայն մեծացնում է կյանքի տևողությունը: Դա կարող է լինել շնորհիվ այն բանի, որ խոլեստերինը կանխում է այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությունները:









































