Ամերիկյան երգչուհի Մադոննան հանդիպել է Քենիայի առաջին տիկին Մարգարետ Քենիատի հետ և քննարկել համագործակցությունը հումանիտար աշխատանքի բնագավառում, հայտնում է The Star-ը:
Ինչպես հայտնել է երգչուհին, նրա հիմնադրամները, որոնք ղեկավարում է Global Philanthropy Group-ը, կաշխատեն Beyond Zero ընկերության հետ: Մադոննայի խոսքով` դրանք մոր և մանկան առողջության, ինչպես նաև գենդերային պատկանելիության հետ կապված բռնությունների հետ կապ ունեցող ծրագրեր են:
Երգչուհին նշել է, որ առաջին տիկնոջ հետ ունի ընդհանուր նապատակ` պաշտպանել կանանց և երեխաներին:
Իր հերթին Քենիատան բարձր է գնահատել Մադոննայի հասարակական գործունեությունը և ողջունել է իրենց համագործակցությունը:










































