Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի հետ հարաբերություններում վերադարձ են կատարելու հին օրերին:
Նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ կհանդիսանա տարածաշրջանի կայունության ու ապագայի համար. «Վերջին շրջանում կարևոր քայլեր ձեռնարկեցինք, կարգավորեցինք Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունները:
Մենք շարունակելու ենք առաջ գնալ «շահիր-շահիր» սկզբունքով: Ռուսաստանի հետ վերադառնալու ենք հին օրերին: Դա կարևոր է ոչ միայն զբոսաշրջության ու ատոմակայանի ոլորտներում, այլև տարածաշրջանի կայունության ու ապագայի համար:
Մենք պետք է մեծացնենք մեր բարեկամների թիվը և կրճատենք մրցակիցների ու թշնամիների թիվը: Մենք առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ»:







































