Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը վստահ է, որ Նեյմարը հիանալի փոխհարաբերություններ կունենա Լիոնել Մեսսիի հետ և նրանք գերազանց կհամագործակցեն խաղադաշտում:
«Մեսսին և Նեյմարը պայթյուն կառաջացնեն առաջիկա մրցաշրջանում: Հենց այդ պատճառով էի խնդրում Նեյմարին մեր ակումբ տեղափոխվել: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Մեսսիի հետ նրանք վտանգավոր կլինեն ցանկացած մրցակցի համար»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Goal. com-ը:







































