Քիմ Քարդաշյանը նկարահանվել է ամերիկյան երգչուհի Ֆերգիի M.I.L.F. նոր հոլովակում պլատինե խոպոպներով, հայտնում է newsyou.info-ն: Հայկական արմատներով գեղեցկուհուն դժվար է անվանել բացարձակ շիկահեր, սակայն բաց շականակագույն երանգ նրա վարսավիրը կարողացել է ստանալ:
Քիմի նոր կերպարը դուր չի եկել ոչ նրա երկրպագուներին, ոչ էլ համաշխարհային առաջատար ոճաբաններին: Թուխ մաշկով հայուհուն չեն կարող սազել այդքան բաց գույնի մազերը` ծղոտի բնական երանգով, համարում են նրանք:
Սակայն, աստղն ինքը դեռևս իր քայլը չի մեկնաբանել:





































