«Վալենսիա»-ն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանիի տեղափոխության մասին:
Իսպանական ակումբը ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի կետը` նրա տրանսֆերի դիմաց «Ֆեներբահչե»-ին վճարելով 8.5 մլն եվրո: 29-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիա»-ի հետ 3-ամյա պայմանագիր է ստորագրել:
Նանին իսպանական ակումբին կմիանա Եվրոպայի ընթացիկ առաջնության ավարտից հետո:










































