Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ սխալվել է «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակում:
Վերջին ժամանակաշրջանում 35-ամյա դարպասապահի և ազգային թիմի մարզչական շտաբի միջև հարաբերությունները լարված էին: Այնուհետև Դել Բոսկեն և Կասիլյասը հաշտվել են:
«Ես էլ սուրբ չեմ և սխալվելու իրավունք ունեմ: Սխալվել եմ Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակում: Չպետք է ասեի այն, ինչ ասացի: Բայց ամեն ինչ հարթված է: Մենք հանդիպեցինք ինչպես հայր և որդի, խոսեցինք, հասկացանք միմյանց»,- Cadena Ser-ը մեջբերում է Դել Բոսեկի խոսքերը:







































