Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ անկախության օրը Թեյլոր Սվիֆթի սիրելի օրն է, որը երգչուհին սկսում է տոնել նախապես: Այս տարին նույնպես բացառություն չէր, և անցած հանգստյան օրերին Թեյլորը Ռոդ Այլենդի լողափին հավաքել է իր բազմաթիվ հանրահայտ ընկերներին՝ Ջիջի Հադիդին, Կարա Դելևինին, Բլեյք Լայվլիին ու Ռայան Ռեյնդոլսին, Ռուբի Ռոուզին ու մյուսներին, որոնց հետ հիանալի ժամանակ է անցկացրել:
Ամեն ինչ եղել է նախորդ տարվա նման, պարզապես այն ժամանակ Սվիֆթի հետ զվարճացել է նաև Քելվին Հարիսը, որի հետ նա այն ժամանակ հանդիպում էր, մինչդեռ այժմ նա ալիքների վրա սուրացել է իր նոր ընկեր Թոմ Հիդլսթոնի հետ: Թոմը կրել է «Ես սիրում եմ Թեյլոր Սվիֆթին» գրությամբ մարզաշապիկ և ուսին սրտիկ է նկարել՝ T տառով:



















































